22-ամյա Կարեն Կունգորցևը, ով ձերբակալվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեղադրանքով, «Վանաձոր» ՔԿՀ-ում երեկ կարել է բերանը: Կունգորցև դեռևս անցյալ շաբաթ հացադուլ էր սկսել՝ պնդելով, որ իր դեմ կեղծ մեղադրանք է առաջադրվել:
Անցյալ շաբաթ Կունգորցևի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, eTV-ին փոխանցել էր որդու նամակը, ով գրել էր, թե ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ ցույց են տվել իր նկարը և ասել, թե ինքն իր մեղքն ընդունել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Մոր խոսքով՝ Կունգորցևը ոստիկանության բաժնում նաև ծեծի է ենթարկվել: