Այսօր 05.00-ի սահմաններում դիմակավորված անձինք հարձակում են գործել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցի շենքի վրա, կոտրել են պատուհանները և փորձել թալանել կրթահամալիրը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Նրա խոսքով՝ կողոպուտը հաջողվել է կանխել պահակի՝ Յուրի Ստեփանյանի շնորհիվ, ով արագ արձագանքել է՝ կանչելով համալիրի փոխտնօրենին ու ոստիկանության ներկայացուցիչներին: Դիմակավորված անձինք դիմել են փախուստի, համալիրը նյութական վնաս չի կրել:
«Անվտանգության հարցը դառնում է ավելի արդիական, սոված հասարակության համար անգամ դպրոցն է դառնում կողոպուտ անելու առարկա, քանի որ դպրոցը տեխնիկապես զինված է և բանտի պես պաշտպանված չէ»,- մեզ հետ զրույցում ասել է Բլեյանը: