Հաջորդ տարվա հուլիսի 1-ից Հայաստանում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կկազմի ամսական 240-250 հազար դրամ: News.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքով՝ ներկայում միջին աշխատավարձը կազմում է ամսական 120-130 հազար դրամ: Բադալյանը տեղեկացրել է, որ քաղծառայողների աշխատավարձը վերջին ագամ բարձրացվել էր 2007 թ.:
«Սրան վաղուց էինք սպսում, քանի որ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար աշխատավարձի աճը միշտ սպասվում էր»,- ասել է Բադալյանը:
Հայաստանում մոտ 8 հազար քաղծառայող կա, սակայն, Բադալյանի խոսքով, բարձրանալու են նաև պետական համակարգում աշխատող մի քանի տասնյակ հազար մարդկանց աշխատավարձերը:
Լուսանկարը՝ Azatutyun.am