Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող ամենամյա Doing Business 2014 (Գործարարությամբ զբաղվելը) զեկույցում Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը՝ նախորդ տարվա 40-րդ տեղի համեմատ:
Վարկանիշը հաշվարկվում է 10 ցուցիչների հիման վրա: Ըստ զեկույցի, Հայաստանն առաջընթաց է գրանցել «Հարկերի վճարում», «Ընկերությունների գրանցում» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով: Դրական է գնահատվել այն, որ Հայաստանը վերացրել է ձեռնարկությունների գրանցման վճարը, բացի դա սոցիալական վճարներն ու անհատական եկամտահարկերը միաձուլել է մեկ միասնական հարկի մեջ:
Հետընթաց է գրանցվել «Շինարարության թույլտվություն», «Էլեկտրաէներգիայի հասանելիություն», «Վարկերի ստացում», «Սեփականության գրանցում», «Ներդրողների պաշտպանվածություն», «Միջազգային առևտուր» ցուցիչներով:
Doing Business-2014-ի վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը: Առաջին տասնյակում են նաև Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Մալազիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան:
Հետխորհրդային տարածքում լավագույն արդյունքը գրանցել է Վրաստանը՝ զբաղեցնելով 8-րդ տեղը: Բելառուսը զբաղեցրել է 63-րդ տեղը, Թուրքիան՝ 69-րդ, Արբեջանը՝ 70-րդ, Ռուսաստանը՝ 92-րդ տեղը: