Հոկտեմբերի 30-ին Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի վիրահատության է ենթարկվել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Ինչպես հայտնում է «168 ժամ» օրաթերթը, բժիշկները վիրահատության ընթացքը գնահատել են բարեհաջող, իսկ հիվանդի վիճակը բավարար։
Թերթը ընդգծում է, որ Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ոչ Առողջապահության, և ոչ էլ Արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում նրա դիմումներին բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում։ «168»-ի տեղեկություններով՝ ի վերջո գումարը հատկացնելու որոշման կայացման գործում դերակատարություն է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: