Home / Տեսանյութեր / Տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին քաղաքապետարան չթողեցին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին քաղաքապետարան չթողեցին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր առավոտից անցկացվող ակցիայի մասնակիցների մի մասը 11:45-ի սահմաններում շարժվել է դեպի Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին՝ ավելի վաղ բերման ենթարկված 2 ակտիվիստներին՝ Դվին Իսանյանսին և Վահագն Մինասյանին սատարելու համար:

Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստին քննարկվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի խնդիրը, իսկ քաղաքապետարանի մոտ հավաքված ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները ցանկություն են հայտնել մասնակցել քննարկումներին:  

Քաղաքացիներին ներս չեն թողել՝ դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ, և ի նշան բողոքի՝ մոտ 25 ակտիվիստներ նստել են  քաղաքապետարանի դիմացի աստիճաններին: Ոստիկանները քաղաքացիների նկատմամբ ուժ են գործադրել և  հրելով նրանց իջեցրել են աստիճաններից: 

1transport

2transport

3transport

4transport

5transport

6transport

8transport