Այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու դանակով զինված անհայտ անձը ներխուժել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության կենտրոնական գրասենյակ և սպառնալիքներ է հնչեցրել այդ պահին գրասենյակում գտնվողների ու ՀԱԿ-ի ղեկավարության հասցեին: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը:
Սպառնալիքներ հնչեցնելուց հետո անհայտ անձը փախուստի է դիմել:
«Գրասենյակի աշխատակիցները դիմել են ոստիկանություն, այս պահին օպերատիվ խումբը գրասենյակում է՝ ճշտում են դեպքի մանրամասներն ու փորձում պարզել հարձակումն իրականացնողի ինքնությունը: Գրասենյակում գտնվողներից ոչ ոք չի տուժել», – ասել է Գևորգյանը: