2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում:
Համաձայն պաշտոնական տվյալների, 2013թ. հոկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 3.5%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 0.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 3.0%, ծառայությունների սակագներինը՝ 10.0%:
2013թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%: