Ոստիկանությունը հայտնաբերել է երեկ առավոտյան Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ ներխուժած ու սպառնալիքներ հնչեցրած տղամարդուն: Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Համաձայն տարածված տեղեկատվության՝ երկու դանակով ՀԱԿ գրասենյակ ներխուժած և սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 56-ամյա Արսեն Օհանյանն է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 01.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
«Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ», – նշում է ոստիկանության կայքը: