Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հերթական հանդիպումը ծրագրվում է անցկացվել մինչև տարեվերջ: Այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Համանախագահը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Ադբեջանի նախագահի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Պոպովի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր համաձայնությունն արդեն տվել է:
«Համանախագահներն այսօր կմեկնեն Երևան, որտեղ այս հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկումից հետո Հայաստանում նույնպես պաշտոնական հայտարարություն կարվի: Հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ»,- Պոպովի խոսքերն է փոխանցում ԱՊԱ գործակալությունը: