Անկարայի իշխանությունները մերժել են Քիզիլչահամամ ավանի քաղաքապետարանի՝ Թուրքիայի մայրաքաղաքում «Խոջալուի ցեղասպանության» թանգարան բացելու մասին առաջարկությունը:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, քաղաքի գործադիր իշխանությունը համարում է, որ ««ցեղասպանություն» բառն օբյեկտների անվանումների մեջ ընդգրկելը կարող է հանգեցնել դիվանագիտական բարդությունների»: Հետևաբար, մայրաքաղաքի ղեկավարությունը քաղաքապետարանին առաջարկել է թանգարանի համար այլ անվանում ընտրել:
Քիզիլչահամամ ավանի քաղաքապետարանի ղեկավար Ջոշկուն Ունալը լրագրողներին հայտնել է, որ թանգարանը ստիպված կլինեն վերանվանել: «Անկարայի իշխանությունները հայտարարել են, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումն անընդունելի է իրավական տեսանկյունից, քանի որ դա կարող է հանգեցնել դիվանագիտական բարդությունների: Հնարավոր է՝ թանգարանը կոչվի «Ողբերգության թանգարան»: Մենք այժմ մտածում ենք դրա շուրջ»,- նշել է Ունալը: