Home / Հայաստան / «Նախախորհրդարան»-ն իր շարքերից հեռացրել է «քայքայիչ աշխատանք կատարող» ոստիկանին

«Նախախորհրդարան»-ն իր շարքերից հեռացրել է «քայքայիչ աշխատանք կատարող» ոստիկանին

Շուրջ երկու ամիս առաջ որպես «Նախախորհրդարան» նախաձեռնության աջակից գրանցված ոստիկան Արման Արշակյանը հեռացվել է շարժման շարքերից: Այս մասին ասված է «Նախախորհրդարան»-ի այսօր տարածած հայտարարության մեջ:

«Այն, որ Արշակյանը ոստիկանության աշխատակից է և աշխատում է Սամվել Ալեքսանյանի համար՝ մեզ հայտնի է եղել գրանցման առաջին իսկ օրերից: Որպես «Նախախորհրդարան»-ի աջակից հանդես եկած քաղաքացին աջակիցների շրջանում Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք է կատարել, ուստի հեռացման որոշում  է կայացվել», -նշված է հաղորդագրությունում:

Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ երեկ` նոյեմբերի 5-ին Արշակյանը  Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը «Նախախորհրդարան»-ի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել:

«Մեր քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում», – նշված է հաղորդագրությունում:

1arshakyan