Այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է News.am կայքի լրագրող Գայանե Ապրունցը:
«Զգացի, որ մարդիկ են մոտենում ինձ, շրջվեցի ու հենց այդ պահին զգացի մի քանի մարդու ծանրություն իմ վրա»,- կայքին պատմել է լրագրողը:
Գայանեն այդ պահից արդեն չի հիշել կատարվածի ճշգրիտ մանրամասները:
«Մենակ հիշում եմ, որ գլխով հարվածեցի մեքենայի ապակուն, աչքիս հարված զգացի ու ընկա։ Տեսախցիկը ձեռքիցս ընկավ կոտրվեց։ Մարդիկ օգնեցին ոտքի կանգնել»,- պատմել է Գայանեն։
ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսանյութում երևում է, թե ինչ է տեղի ունեցել լրագրողի հետ: News.am-ը ներկայացրել է այդ հատվածը: Տեսանյութւոմ երևում է, որ Գայանեին վրա ընկնում է մի երիտասարդ, որին հետապնդում են ոստիկանները: Վերջիններս նույնպես հրում և հարվածում են լրագրողին: