հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանությունը որոշում է կայացրել ձերբակալել Վարդան Պետրոսյանին

Ոստիկանությունը որոշում է կայացրել ձերբակալել Վարդան Պետրոսյանին

Դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ այսօր մեղադրանք է առաջադրվել և նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին Еpress.am-ին հայտնել է ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այս պահը որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել:

Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 5 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: Վարդան Պետրոսյանը նույնպես տուժել է ու վիրահատության ենթարկվել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) մեղավոր ճանաչված անձը կարող է դատապարտվել 4-10 տարվա ազատազրկման: