Արտավազդ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ զինդատախազի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազ:
Արտավազդ Հարությունյանը 2012 թվականից աշխատել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում: