Արգիշտի Կիվիրյանի նկատամամբ առաջարդրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 333-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ մատնություն: Այս մասին Epress.am-ին հայտնել է Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով՝ այս անգամ Կիվիրյանին փորձել են հարցաքննել որպես կասկածյալ, ոչ թե որպես վկա: Ակտիվիստը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ իր հանդեպ ՀՔԾ-ի սկսած գործողություններն ապօրինի են: Հետագա գորղոծությունների վերաբերյալ պաշտպան կողմն առայժմ որոշում չի կայացրել: Խափանման միջոցը, Սահակյանի խոսքով, կրկին անօրինաբար ընտվել է ստորագրությամբ ազատ արձակվելը:
Նշենք, որ Կիվիրյանը ոստիկանների բռնություններից տուժել էր Կոմիտաս 5-ում քաղաքացիական ակցիաներին մասնակցելիս և այդ մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն իր դիմումի հիման վրա գործ չի հարուցվել: