հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով

Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով

«Ռոսիա» ավիաընկերության А-319 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում. պատճառը ուղևորներից մեկի ինքնազգազողության կտրուկ վատթարացումն է եղել, հայտնում է fedpress.ru կայքը:

Ինքնաթիռը Հայաստանի մայրաքաղաքից Սանկտ Պետերբուրգ էր մեկնել նոյեմբերի 6-ի երեկոյան: Թռիչքի ընթացքում անսպասելիորեն վատթարացել է ինքնաթիռի ուղևորներից մեկի առողջական վիճակը, և օդաչուն որոշել է վայրէջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, օդանավը դիմավորել են բժիշկները, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:

Մահվան փաստով հետաքննություն է անցկացվում: Ըստ նախնական տվյալների՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել ու Սանկտ Պետերբուրգ էր մեկնում բուժման նպատակով: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցում էր կինը: