Նոյեմբերի 6-ին Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ պարտություն կրեց Լոնդոնի «Արսենալից» և բարդացրեց F խմբից հաջորդ փուլ դուրս գալու իր խնդիրը:
«Բորուսիային» կարող էր ձեռնտու լինել նաև ոչ-ոքին, քանի որ հաջորդ հանդիպումը հիմնական մրցակիցներից մեկի՝ իտալական «Նապոլիի» հետ թիմը սեփական հարկի տակ էր անցկացնելու: «Արսենալը» պարտվելու դեպքում էլ ավելի ծանր վիճակում կհայտնվեր, ու Արսեն Վենգերը զգուշավոր մարտավարություն էր ընտրել՝ հագեցնելով պաշտպանությունը և գրեթե չմտածելով հարձակման մասին: Անգամ այդ պայմաններում «Բորուսիային» հաջողվեց 2-3 պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Առաջին խաղակեսում հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Հենրիխ Մխիթարյանը, սակայն մոտ 18 մետրից կատարած նրա հարվածը շեղ ստացվեց: Երկրորդ կեսում գլխի վտանգավոր հարված կատարեց Մարկո Ռոյսը, սակայն Վոյցեխ Շչեսնին հետ մղեց գնդակը:
«Արսենալն» օգտագործեց իր առաջին իսկ պահը 62-րդ րոպեին: Մեսութ Օզիլը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ Օլիվյե Ժիրուն հաղթող դուրս եկավ օդային մենամարտում՝ գնդակը հասցեագրելով Աարոն Ռեմզիին: Վերջինս մոտ տարածությունից գլխի հարվածով բացեց հաշիվը:
Այդ դրվագից հետո Ռեմզին ևս մեկ անգամ վտանգավոր դիրքից հարված կատարեց, բայց Ռոման Վայդենֆելերը փրկեց իր թիմին: Մինչև հանդիպման ավարտը «Բորուսիան» այդպես էլ չկարողացավ կոտրել «Արսենալի» պաշտպանությունը: Հանդիպման վերջին րոպեին Մերտեզակերը քաշեց Լևանդովսկու շապիկից տուգանային հրապարակում, սակայն մրցավարը դա պայքարի մաս համարեց և 11-մետրանոց չնշանակեց:
Խմբի մյուս խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Մարսելի «Օլիմպիկին»: Այժմ Բորուսիան, հաջորդ փուլում պայքարը շարունակելու հույսեր պահպանելու համար, հաջորդ խաղում պարտավոր է հաղթել «Նապոլիին»:
4-րդ տուրի արդյունքներ, մրցաշարային աղյուսակներ.
A խումբ
Շախտյոր (Ուկրաինա) – Բայեր (Գերմանիա) 0:0
Ռեալ Սոսյեդադ (Իսպանիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 0:0
Ման. Յունայթեդ – 8 միավոր, Բայեր – 7, Շախտյոր – 5, Ռեալ Սոսյեդադ – 1
B խումբ
Յուվենթուս (Իտալիա) – Ռեալ (Իսպանիա) 2:2
Կոպենհագեն (Դանիա) – Գալաթասարայ (Թուրքիա) 1:0
Ռեալ – 10 միավոր, Գալաթասարայ – 4, Կոպենհագեն – 4, Յուվանթուս – 3
Ռեալը դուրս է եկել փլեյ-օֆ փուլ
C խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) – Անդերլեխտ (Բելգիա) 1:1
Օլիմպիակոս (Հունաստան) – Բենֆիկա (Պորտուգալիա) 1:0
ՊՍԺ – 10 միավոր, Օլիմպիակոս – 7, Բենֆիկա – 4, Անդերլեխտ – 1
D Խումբ
Վիկտորիա (Չեխիա) – Բավարիա (Գերմանիա) 0:1
Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան) 5:2
Բավարիա – 12 միավոր, Մանչեսթեր Սիթի – 9, ԲԿՄԱ – 3, Վիկտորիա – 0
Բավարիան և Սիթին դուրս են եկել փլեյ-օֆ փուլ
E խումբ
Չելսի (Անգլիա) – Շալկե 04 (Գերմանիա) 3:0
Բազել (Շվեյցարիա) – Ստյաուա (Ռումինիա) 1:1
Չելսի – 9 միավոր, Շալկե – 6, Բազել – 5, Ստյաուա – 2
F խումբ
Բորուսիա (Գերմանիա) – Արսենալ (Անգլիա) 0:1
Նապոլի (Իտալիա) – Օլիմպիկ (Ֆրանսիա) 3:2
Արսենալ – 9 միավոր, Նապոլի – 9, Բորուսիա – 6, Օլիմպիկ – 0
G խումբ
Ատլետիկո (Իսպանիա) – Աուստրիա (Ավստրիա) 4:0
Զենիթ (Ռուսաստան) – Պորտու (Պորտուգալիա) 1:1
Ատլետիկո – 12 միավոր, Զենիթ – 5, Պորտու – 4, Աուստրիա – 1
Ատլետիկոն հաջորդ փուլ է դուրս եկել
H խումբ
Բարսելոնա – Միլան 3:1
Այաքս – Սելթիկ 1:0
Բարսելոնա – 10 միավոր, Միլան – 5, Այաքս – 4, Սելթիկ – 3
Բարսելոնան հաջորդ փուլ է դուրս եկել