Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի երթին մասնակցած ևս 6 հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)
Ավելի վաղ նույն հոդվածով մեղադրվել էր նոյեմբերի 5-ին ձերբակալված ևս 8 մարդ ու նրանց նկատմամբ 2-ամսյա կալանք էր կիրառվել: