Այսօր Երևանում անցկացվել է բողոքի երթ` ի պաշտպանություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների: Ակցիան մեկնարկել է Ազատության հրապարակում, այնուհետև մասնակցիները երթով ուղևորվել են Ոստիկանության շենք, իրենց կոչերը հնչեցրել և շարունակել ակցիան դեպի Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության շենքերը:
Ակցիայի մասնակիցների պաստառներին գրված էր «Չեկիստ Սերժ», «Ազնվություն, ազատություն, արժանապատվություն, եղբայրություն, հայրենաասիրություն», «Ազատեք բանտերը ձեզ համար», «Հայաստանն առանց Պուտինի», «Շանթը սկսեց, մենք էլ կշարունակենք, ոչ Հայաստանի գաղութացմանը», «Սիկտիր պուտինամոլներ», «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն, ազատեք խցերը ձեզ համար», «Ամեն օր հեղափոխություն ենք անելու» և այլ գրություններ: