ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Պետություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի հետ համատեղ սոցհարցումներ է նախաձեռնել՝ պարզելու համար, թե ցանկանում են արդյոք հայաստանցիները, որ երկիրը մտնի Մաքսային միություն: Սոցհարցման նախնական արդյունքներով՝ Մաքսային միության անդամ դառնալուն կողմ է արտահայտվել հարցվածների միայն 20%-ը: Այս մասին Epress.am-ին ասել է Պարույր Հայրիկյանը, ով նոյեմբերի 9-ին նախագահական նստավայր էր եկել՝ հանձնելու հարցման արդյունքները:
Նա այդ քայլին է դիմել՝ տեղեկացնելու ՀՀ նախագահին, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դեմ է իր որոշմանը մտնել Մաքսային միություն:
Ըստ Հայրիկյանի՝ այս մասին հանրաքվե անելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ «մենք մի անգամ անցկացրել ենք հանրաքվե անկախության համար, իսկ ՄՄ-ն հակասում է երկրի անկախությանը»:
Հարցումները անցկացվել են 2000 մարդկանց շրջանում: Այսօր հանձնվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում անցկացված հարցման արդյունքները: Հայրիկյանի փոխանցմամբ՝ մի քանի այլ մարզային հարցումների արդյուքնները նախագահական կփոխանցվեն ավելի ուշ: