Այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվել Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը, որն առաջարկել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:
Նման հայտարարություն է արել նաև անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Կողմ է քվեարկել ՀՅԴ-ն, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ է քվեարկել:
Օրենքի նախագիծը չի ընդունվել, քանի որ քվեարկած պատգամավորների թիվը բավարար չի եղել: