հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տեսականորեն կարող էր և գրավ կիրառվել. նախարարը՝ Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին

Տեսականորեն կարող էր և գրավ կիրառվել. նախարարը՝ Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին

ՀՀ օրենսդրությունը չի ապահովում խափանման այլընտրանքային միջոցներ, ինչպիսին են տնային կալանքը, վարչական կալանքը: Դա է պատճառը, որ երբեմն խիստ միջոց է ընտրվում՝ կալանք, և դժգոհություն հարուցում: Այս մասին այսօր ԱԺ-ում, անդրադառնալով Վարդան Պետրոսյանի կալանքի որոշմանը, լրագրողներին ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ այլընտրանքային խափանման միջոցներ նախատեսվում են նոր  օրենսդրությամբ: 

Թովմասյանը հրաժարվել է գնահատել Վարդան Պետրոսյանին կալանքի տակ վերցնելու քննիչի որոշումը՝ նշելով, որ չի մեկնաբանում այնպիսի որոշումներ, որոնց մասին իր կարծիքի հրապարակումը կարող է դիտվել որպես ճնշում:

«Կալանքը կարող է որոշել քննիչը և դատարանը: Այո, տեսականորեն կարող էր և գրավ կիրառվել, սակայն քննիչը այդպես չի որոշել»,- ասել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ դատախազությանը հանձնարարել էր վերանայել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը: