ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով խորհրդարանում տեղադրված տարաբնույթ «ժուչոկների» մասին, ասել է, որ մամուլում հրապարակվել են իր խոսքերը, մինչդեռ ինքն այդ խոսքերն արտաբերելու ժամանակ մենակ էր:
«Երբ ես վերջին անգամ կատակել էի, որ դուռը դժվար է բացվում, ու ասել էի, որ ես ապարանցու բանալիով եմ բացելու, դա բառացիորեն հրապարակվեց մամուլում, այն դեպքում, երբ ոչ ոք չկար այնտեղ, որտեղ ես էի։ Ես այդ ժամանակ հիշեցի մեր պապերի տարիները, երբ գոմ էին սարքում, մի կողմում գոմի դուռն էր, մյուս կողմում օջախն էր, որտեղ քնում էին, ապրում էին մարդիկ։
Գոմի ու սենյակի դռները միմյանց դեմ էին։ Դա մի քանի նպատակ էր հետապնդում նախ՝ ջերմությունն էր փոխանցվում, տաքացնելու խնդիր չկար, երկրորդն էլ՝ տերը միշտ ականջալուր էր, թե գոմում ինչ է կատարվում, որ իրար չպոզահարեն, գող չմտնի և այլն, և այլն։ Կարծում եմ՝ Ազգային ժողովը… մեզ ականջալուր են միշտ, որպեսզի մենք ավելորդ ձայներ չհանենք, որպեսզի մտքեր չարտահայտենք»,- ասել է պատգամավորը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում