ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ և մուտք գործել ռեժիմային գոտի։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ, այսուհանդերձ, նրանց հնարավորություն չի տրվել շփվել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ:
Փաշինյանը թերթի թղթակցին ասել է, որ իրենց հաջողվել է դիտանցքով տեսնել միայն նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին։ Իսկ երբ պատգամավորները ցանկացել են մուտք գործել խցեր, դա նրանց թույլ է տրվել միայն Ավետիսյանին և Մնացականյանին խցերից հեռացնելուց հետո` պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել այդ անձանց տեսակցությունների վրա։
«Սա բացահայտ ապօրինություն է։ Մենք չենք գնացել այդ անձանց հետ տեսակցելու, մենք գնացել ենք օրենքով մեզ վերապահված պատգամավորական լիազորություններն իրականացնելու։ Ի դեպ, արձանագրեցինք, որ Մնացականյանն ու Ավետիսյանը պահվում են խցերում, որտեղ 12 քնելատեղ կա և 15 կալանավորված։ Սա խոշտանգում է, առավել ևս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ԱԺ-ում արած հայտարարության ֆոնին, թե այսօր Հայաստանում ՔԿՀ-ները գերբեռնված չեն».– ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում