Առայժմ հայտնի չէ, թե երբ է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվելու:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, որ Հարությունյանին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու և փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ հանդես է եկել նախաքննական մարմինը: Ըստ Մալխասյանի՝ թե երբ կտեղափոխեն Հարությունյանին, հայտնի չէ, դա պետք է որոշի դատարանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ին՝ իր կողմից դեպի նախագահական նստավայր նախաձեռնած երթի մեկնարկին: Նրան մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մի քանի իրավապաշտպաններ նշել են, որ Շանթ Հարությունյանի հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի, ուստի Հարությունյանը քաղկալանավոր է: