Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը վստահ է՝ դատահոգեբուժական փորձաքննության կարիք չկա

Շանթ Հարությունյանը վստահ է՝ դատահոգեբուժական փորձաքննության կարիք չկա

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել է նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և համաձայնություն է ստացել վերջինիս շահերը ներկայացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:

Պետրոսյանն ասել է, որ Հարությունյանի վիճակը բավարար էր, և այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը։

«Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը: Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, և այդպիսի փորձաքննության կարիք չկա», – ասել է փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանա ավելի հստակ փոխանցել նրա դիրքորոշումն այդ հարցի հետ կապված: 

Մարնրամասները՝ թերթի այսօրվա համարում