Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել հակաօդային պաշտպանության միասնական համակարգը Բելառուսի հետ, այնուհետև նմանատիպ համակարգեր ձևավորել Հայաստանի ու Ղազախստանի հետ: Այս մասին բարձրագույն սպաների ներկայացման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ նման համագործակցությունը զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի ու գործընկերների պաշտպանողական ներուժը, ինչպես նաև ամրապնդում խաղաղությունն ու կայունությունը եվրասիական տարածքում:
ՌԴ նախագահը նշել է, որ ընթացիկ տարում հաջողությամբ են անցել ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները, և շուտով կստեղծվեն զորքերի տարածաշրջանային խմբավորումներ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ:
«Ընդլայնելու ենք համագործակցությունը մեր ավանդական գործընկերների ու դաշնակիցների հետ. առաջին հերթին՝ ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ անդամ-երկրների հետ»,- հավելել է Պուտինը: