«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արտակ Կարապետյանը, ով 1 տարի առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Շտապօգնաթյան բժիշկ Աշոտ Գրիգորյանին սպանելու համար, չի դադարեցրել ոչ հացադուլը, ոչ էլ ջրադուլը: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ասել էր, թե Կարապետյանը չի կարել բերանը (նախօրեին երիտասարդի հայրը «ՀԺ»-ին փոխանցել էր, թե իր որդին կարել է բերանը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին՝ խնդրելով վերանայել իր գործը: Նշենք, որ դեռևս դատաքննության փուլում Կարապետյանը հացադուլ էր հայտարարել՝ կարելով բերանը, ապա ինքնավնասման փորձ արել դոմինոյի քար կուլ տալով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում