Նախկին խղճի գերի, ընդդիմադիր հրապարակախոս Էմին Միլին այժմ ղեկավարում է անկախ այլընտրանքային առցանց «Մեյդան ԹիՎի» հեռուստաընկերությունը, որի հեռարձակումը իրականացվում է Բեռլինից։ Epress.am-ի լրագրողները հանդիպեցին ադրբեջանցի գործընկերոջը Թբիլիսիում նոյեմբերի 14-ին։ Զրույցի ընթացքում Միլին խոսել է խաղաղարար նախաձեռնությունների կասկածելի արդյունավետության, հարևանների հետ երկխոսության իշխանական մենաշնորհի, ադրբեջանցիների և հայերի ազգայնականության մասին: Նա նշում է, որ անկախ հեռուստատեսությունը մեր երկրների և տարածաշրջանի խնդիրները լուծելու համար գլխավոր նախապայմանն է։