Home / Հայաստան / Ընկերության ձերբակալված տնօրենը պետական միջոցներ է յուրացրել՝ «մեռյալ հոգիներ» գրանցելով. թերթ

Ընկերության ձերբակալված տնօրենը պետական միջոցներ է յուրացրել՝ «մեռյալ հոգիներ» գրանցելով. թերթ

Մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«Հրապարակ» օրաթերթը Հովհաննիսյանի դեպքը համեմատում է 2012 թվականին ձերբակալված Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործի: Վերջինս մեղադրվում էր 100 միլիոն դրամից ավելի գումարի յուրացման մեջ:

«Հրապարակ»-ը նշում է, որ «Կենտրոն մաքրություն» ընկերությունում էլ «մեռյալ հոգիներ» են պահել՝ մարդկանց են ձևակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք։ Գործում ևս ահռելի յուրացումներ են կատարվել պետական բյուջեից՝ գումարներ են լվացվել, աշխատողների ցուցակներ են կեղծվել, չիրականացված ծախսեր ցույց տրվել:

Երեկ ոստիկանության լրատվության պատասխանատու Արմեն Մալխասյանը թերթի հարցին ի պատասխան՝ չի հայտնել յուրացման չափը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, դեռ հաշվարկներ են արվում, և մեղադրյալների ցուցակը դեռ ավարտուն չէ։ Առայժմ մեղադրանք առաջադրված է միայն Սամվել Հովհաննիսյանին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում