«Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբը ներկայացրել է Շանթ Հարությունյանի գրաֆիտին պատկերելու և ոստիկանների հետ վիճաբանելու կադրերը:
«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամները նոյեմբերի 10-ի երեկոյան քաղաքական ակցիա էին անցկացրել՝ ԱԺ-ի, Բաղրամյան փողոցի գետնացումի պատերին պատկերելով Շանթ Հարությունյանի գրաֆիտին:
Այդ օրը Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկված արվեստագետներից առգրավել էին տեսախցիկը, որով նրանք նկարահանել էին գրաֆիտիներ պատկերելու գործընթացը և ոստիկանների հետ վիճաբանությունը: Տեսախցիկն ուղարկել էին փորձաքննության, իսկ այս շաբաթ վերադարձրել են արվեստագետներին:
«Արտ լաբորատորիան» YouTube կայքի իր էջում հրապարակել է տեսանյութը: