Երեկ «Նաիրիտ» գործարանի դժգոհ աշխատակիցները, որոնք ամեն ամսվա վերջին աշխատավարձի համար բողոքի ակցիաներ են անցկացնում, հանդիպել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։
Մովսիսյանն ասել է, որ վերջին անգամ է նախարարությունն իրենց աշխատավարձ տալու, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Մովսիսյանի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը պարզաբանել է, որ նման դեպքերում նախարարությունը փոխառության համակարգ է կիրառում։
«Ենթակա ընկերություններից մեկից մենք գումար ենք վերցնում և պարտքով տալիս ենք մյուս ընկերությանը, տվյալ դեպքում՝ «Նաիրիտին», պայմանով, որ հետագայում վերջինս վերադարձնում է պարտքը», – ասել է Հարությունյանը։
«Նաիրիտի» աշխատակիցներից թերթին պատմել են, որ հանդիպման ժամանակ նախարարը ոչինչ չի ասել ոչ ռուսական ընկերության մասին, որն իբր պատրաստվում էր գնել իրենց գործարանը, ոչ էլ հույս է տվել, որ առաջիկայում գործերը կկարգավորվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում