Երեկ երեկոյան Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ինքնաբուխ բողոքի ակցիա է տեղի ունեցել: «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանությունը ժամը 18:00-ի մոտակայքում փակել է խաչմերուկը Սերժ Սարգսյանի ավտոշարասյան համար:
Պիկ ժամի պատճառով հսկայական խցանում է առաջացել: Վարորդները, հասկանալով, որ փակումը տեղի է ունեցել կառավարական շարասյան պատճառով, սկսել են «սիգնալ» տալ: Աոաջինին հաջորդել է երկրորդը, երկրորդին՝ երրորդը, և Աարգսյանը խաչմերուկը հատել է «սիգնալների» տակ: Ականատեսների վկայությամբ, ինքնաբուխ ակցիան չէր կարելի հուժկու անվանել, բայց աոաջին անգամվա համար բավական տպավորիչ է եղել: Մեծ է հավանականությունը, որ սա շարունակություն կունենա՝ դաոնալով ավանդույթ: Կոնկրետ երեկ ակցիան մի փոքր ավելի մեղմ տարբերակով կրկնվել է երկու ժամ անց, երբ Սերժ Սարգսյանի շարասյունը վերադարձել է նույն ճանապարհով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում