Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Տեր-Սարգսյանի նախագահությամբ, քննության առնելով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի մասով առաջին ատյանի դատարանի վճռի դեմ ներկայացրած բողոքը, այն թողել է ամփոփոխ:
Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը բողոքարկում էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ և դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:
Նշենք, որ դատարանը նման վճռով ավելի ծանր պատիժ էր սահմանել, քան միջնորդել էր մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը. վերջինս Սեդրակյանի համար 12 տարի էր պահանջել:
Նույն գործի շրջանականերում Վերաքննիչ դատարանը մերժել էր նաև մյուս մեղավոր ճանաչվածների՝ Խաչիկ Պողոսյանի և Սամվել Հարությունյանի վերաքննիչ բողոքները: Հիշեցնենք, որ Պարույր Հայրկյանի մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանը՝ 14 տարվա: