Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 28-ը, ամեն օր ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ԱԻմ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույց է անցկացնելու: Այս մասին Հայրիկյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Հայրիկյանը և իր աջակիցները իշխանություններից պահանջում են հրաժարվել Մաքսային միությունից և գնալ Վիլնյուս՝ ստորագրելու ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը: