Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ այսօր Ազգային ժողովի շենքի մոտ հերթական ակցիան են անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ աշխատակիցները: Նրանք հավաքվել են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ և երթով շարժվել դեպի ԱԺ-ի շենք՝ յուրաքանչյուրը քարշ տալով մեկ համակարգչային մկնիկ:
Հասնելով ԱԺ-ի շենքին՝ ակցիայի մասնակիցները մկնիկները կապել են ԱԺ այգու դիմացի ճաղերին: Ակցիան ուղեկցող ոստիկանները, սակայն, արձակել են մկնիկների լարերը և թույլ չեն տվել՝ ակցիան շարունակվի: Մկնիկները թողնելով ԱԺ-ի դիմաց՝ ծրագրավորողները հեռացել են: Նրանք հայտարարել են, որ «նման կրեատիվ ակցիաներ» էլի կլինեն, քանի դեռ Կառավարությունը չի հրաժարվել պարտադիր կենսաթոշակային համակարգից: