Այս գիշեր Էրեբունի համայնքում ինքնասպանություն է տեղի ունեցել, գրում է News.am-ը: Կայքի տեղեկություններով՝ ժամը 4-ի սահմաններում Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակիչները կրակոցի ձայն են լսել, ահազանգել իրավապահներին, շտապօգնություն: Քիչ անց նույն շենքի բնակչին` 30-ամյա Ռոմանին, հայտնաբերել են բնակարանում մահացած՝ հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ նա որսորդական հրացանով կրակել է կրծքավանդակին:
Հարևանները նշել են, որ Ռոմանը երբեք աչքի չի ընկել անհավասարակշիռ վարքով: Նրանք չեն պատկերացնում՝ ինչը կարող էր ստիպել երիտասարդ տղամարդուն վերջ տալ կյանքին:
Մահացածը Հայ-Հունական քոլեջի փոխտնօրենն էր: Ռոմանը ապրում էր մոր հետ, ամուսնացած չէր: Ըստ հարևանների՝ նրա մոտ հայտնաբերվել են մի քանի գրություններ, որոնցով տղամարդն իր արարքի համար ներողություն է խնդրել մորից և քեռուց: Այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: