Սյունիքի մարզպետարանը, որը մոնիտորինգի էր ենթարկում իրանական շուկան, մասնավորապես, ոչխարի արտահանումը, պարզել է, որ եթե Հայաստանն այդ շուկայի գեթ մեկ տոկոսը կարողանա բավարարել, ապա այն շատ լուրջ թիվ կկազմի թե դրամաշրջանառության, թե Սյունիքի բնակչության զբաղվածության առումով։ Այս մասին գռում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքը Մեղրի քաղաքի մոտ սպանդանոց է կառուցել, որը, ի տարբերություն աշխարհի մնացյալ ծայրերից Իրան ներմուծվող սառեցված ոչխարի մսի, թարմ միս է արտահանում Իրան՝ միևնույն ժամանակ առանձնացնելով բուրդը որպես առանձին հումք։ Թերթի տեղեկությունների համաձայն, սպանդանոցը կարող է ապահովել այդ մեկ տոկոսի ծավալը։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ այս օրերին խնդրի առնչութամբ Սյունիքի մարզպետը բանակցություններ է վարում ՀՀ կառավարության, իրանական կողմի, ինչպես նաև Սյունիքի գյուղերի ազգաբնակչության հետ՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այս պահին Սյունիքում ոչխարի գլխաքանակը 100 հազար է, իսկ Իրանի սպառման մեկ տոկոսը կազմում է 900 հազար գլուխ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում