Մոտ մեկ ամիս առաջ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ «Մենք չենք լռելու և դիմելու ենք դատարան»,-ասել է Մարկոսյանը։
Թերթը նշում է, որ Սպիտակի հիվանդանոցի տնօրինությունը իրեն մեղավոր չի համարում։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսրվա համարում