Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր շուրջօրյա հացադուլ-նստացույց է հայտարարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: Նա գրասենյակի մուտքի մոտ թուղթ է փակցրել, որի վրա նշել է իր պահանջը:
«Պահանջում եմ, որպեսզի ՄԻՊ-ը հրապարակի այն ինֆորմացիան, որը հայտնի է իրեն ս/թ օգոստոսի 23-ին ինձ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ։ Ոստիկանություն բերման ենթարկվեցի առանց համապատասխան փաստաթղթերի»,- Epress.am-ի հետ զռույցում ասել է ակտիվիստը:
Վերջինս ընդգծել է, թե մինչ օրս նույն պահանջով բազմիցս դիմել է պաշտպանին, սակայն՝ «ձայն բարբառո անապատի», իրեն ոչ ոք չի պատասխանել:
Օգոստոսի 23-ին Վարդգես Գասպարիին բերման էին ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտից։ Ակտիվիստը մասնակցում էր «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիային։