Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված քննադատություններն ու բողոքները ստիպել են կառավարությանը աղմկող ԲՀԿ-ի «դեմը դնել» իրենց արխիվային համաձայնությունները նույն համակարգի մասին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը հիշեցնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008-2012 թթ. կոալիցիայի շրջանակում ԲՀԿ ենթակայության տակ է եղել, իսկ հենց այդ տարիներին էլ մշակվել է օրենքը։
«Բացի դա, ԲՀԿ-ական պատգամավորներն Ազգային ժողովում անաղմուկ դակում էին իրենց դաշնակից ՀՀԿ-ի առաջարկները, որոնց «հետևանքով» հիմա են սկսել մտահոգվել, երբ ընդդիմություն խաղալու ժամանակն է եկել։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ականների նախկին դրվատանքներն այս համակարգին տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը», – գրում է «Հրապարակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում