Այսօր ամբողջական ծավալով շահագործման հանձնվեց Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկը, որը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:
Թողարկման մեկնարկի արարողությանը մասնակցել են ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Բացման արարողությանը Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը:
Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի տարածքում շրջայցից հետո Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Հայռուսգազարդ»-ն ամբողջապես ռուսաստանյան է դառնում։
«Պատմական օր»․ «Հայռուսգազարդ»-ն ամբողջությամբ անցավ Ռուսաստանին և դառնում է ընկերության լիակատար բաժնետեր: Այսպիսով, «ՀայՌուսգազարդ»-ը ներգարվվում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքում:
Այսօր նաև ստորագրվելու է Հայաստանի համար շատ կարևոր պայմանագիր գազի մատակարարման վերաբերյալ: Սահմանվելու է նոր գին, և Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար», – Միլլերի խոսքերն է փոխանցում «Հայռուսգազարդ»-ի պաշտոնական կայքը: