ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրին կատվածահար է եղել։ Epress.am-ի հետ զրույցում Գյումրիից հայտնեցին, որ տրասնպորտը հիմնականում չի գործում, աշխատում են միայն ծայրամասերում գործող երթուղայինները։ Կենտրոնական փողոցները փակ են, մարդկանց թույլ չեն տալիս անգամ փոքր խմբերով հավաքվել։ Կան փողոցներ, մասնավորապես, Սայաթ-Նովայի փողոցը, որով ոստիկանները թույլ չեն տալիս անցնել անգամ՝ խնդրում են շրջանցել այն։
Կենտրոնում փակ են նաև մի շարք ստորգետնյա անցումներ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն արդեն ժամանել է Գյումրի։