Վերջին ժամվա ընթացքում մետրոյի գնացքները չեն կանգնում Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանում։ Մետրոյում հայտարարում են, որ գնացքը չի կանգնում «տեխնիկական պատճառներով»։ Նշենք, որ Մարշալ Բաղրամյան մետրոյի դիմացի մայթին է գտնվում ՀՀ նախագահի նստավայրը։
Հիշեցնենք, որ մոտ 2 ժամ առաջ ոստիկանությունը հայտարարել էր, որ ահազանգ է ստացել այդ կայարանում տեղադրված ռումբի մասին, սակայն ԱԻՆ-ը հայտարարել էր, որ որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է՝ ահազանգը կեղծ էր։