Վրաստանի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում տեղյակ չեն կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա կատարած այցի մասին։ Վրացական «Կվիրիս խրոնիկա» (Շաբաթվա խրոնիկա) թերթը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղեկատվություն է տարածել, թե Սաակաշվիլին մեկնել է Կիև՝ ուկրաինական ընդդիմությանն աջակցելու համար։ Նախկին նախագահին ուղեկցում են նրա տատը՝ Մզիյա Ծերեթելին, ու Աջարիայի նախկին առաջնորդ Լևան Վարշալոմիձեն։
«Մենք տեղյակ չենք Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա կատարած այցի մասին ու չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այդ տեղեկատվությունը»,- Newsgeorgia-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության մամուլի ծառայության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Կիևում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախապատրաստական աշխատանքները։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են մինչ օրս։