«Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի առաջին ընթերցման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Աարգսյանի միջև ներիշխանական ինտրիգ էր ծավալվում՝ կապված նրանց աշխատավարձերի չափերի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Կառավարությունը ԱԺ նախագահի և վարչապետի համար հավասար աշխատավարձի չափ է սահմանել՝ 1 միլիոն 190 հազար դրամ:
«Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ պատգամավորները խորհրդարանական քննարկման ժամանակ պնդել են, թե քանի որ ԱԺ նախագահը երկրի երկրորդ դեմքն է, վարչապետը՝ երրորդ, ԱԺ նախագահի աշխատավարձը պետք է թեկուզ մի չըրթ բարձր լինի վարչապետինից: Կառավարությունը, սակայն, նախագիծը ներկայացրել է երկրորդ ընթերցման, և ոչ մի փոփոխություն այս մասով չի արել», – գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ armtimes.com