Իրավապաշտպան Լալա Ասլիկյանը երեք օր է՝ չի կարողանում գտնել իր տեսախցիկը, որը նրանից խլել էին դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված երթի ժամանակ։ Ասլիկյանը երկու օր առաջ հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կենտրոնի բաժին, սակայն ոչ մի պատասխան դեռևս չի ստացել։
Դեպքը տեղի է ունեցել Ամիրյան-Զաքյան խաչմերուկին։ Ասլիկյանին երթի մի քանի այլ մասնակիցների հետ մտցրել են ոստիկանության մեծ մեքենան։ Ասլիկյանը փորձել է նկարահանումներ անել մեքենայում, սակայն ոստիկանները նրան դուրս են բերել մեքենայից՝ խլելով տեսախցիկը։
Ասլիկյանը պահանջել է վերադարձնել այն, բայց ոստիկանները նրան կոպիտ ձևով հեռացրել են տարածքից։
Այդ պահը դեկտեմբերի 2-ին ֆիքսել է Epress.am-ի տեսախցիկը։