25 տարի առաջ դեկտեմբերի 7-ին գրանցված երկրաշարժի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն։ Տարբեր գնահատականներով աղետի գոտում 4000-ից 4500 ընտանիք դեռևս անօթևան են։
Աղետալի է վիճակը Գյումրիում․ բացի այն, որ քաղաքը բնակչությունն արտագաղթի պատճառով նվազում է, սոցիալական խնդիրները շարունակվում են չլուծված մնալ։
Դեռևս նախորդ ամսին Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով քաղաքի վիճակին, նշել էր, որ 4500 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար 90 միլիոն դոլար է հարկավոր, ինչը մեծ գումար չէ նման հրատապ խնդիրը լուշելու համար։ Բարսեղյանը առաջարկել էր դեկտեմբերի 7-ը ոչ թե որպես ողբերգության, այլ որպես ամոթի օր նշել։
Լուսանկարը՝ shirakcentre.org