Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» հաղորդման մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, ով օրեր առաջ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով, շարունակում է վարել Հ1-ի լուրերի թողարկումը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Դա երեկ սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել։ Մասնավորապես, լրագրող Արմեն Դուլյանը նշել է, որ դա նշանակում է դատախազության կողմից վերահսկվող եթեր։ Խոսքն, ըստ նրա, անձի մասին չէ, այլ այն մասին, որ այլևս բացահայտ են անում այն, ինչ պարզապես չի կարելի անել։
Թերթի թղթակցի հետ զրույցում Քրիստինե Մելքոնյանն ասել է, թե ինքը մամուլի խոսնակ չէ, այլ խորհրդական՝ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով ու դա որևէ աղերս չունի Հանրային հեռուստատեսությունում իր աշխատանքի հետ։
«Մեկը մյուսի հետ կապ չունի։ «Հայլուրը» հեղինակային ծրագիր չէ, ես այնտեղ իմ դիրքորոշումը չեմ հայտնում, ես ընդամենը լուր փոխանցող եմ»,- ասել էր Քրիստինե Մելքոնյանը՝ նշելով, որ իր հիմնական աշխատանքը Հ1-ի աշխատանքն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ avproduction.am